Մոսկվայի Կարմիր հրապարակում սկսվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 71-րդ տարվան նվիրված շքերթը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Շքերթը բացվել է «Ուշադրություն, խոսում և ցուցադրում է Մոսկվան, լսեք և նայեք Կարմիր հրապարակին: Ի նշանավորումն 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 71-րդ տարեդարձի՝ Հաղթանակի շքերթ» բառերով:
Կենտրոնական տրիբունայում են գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր: Շքերթն ընդունում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հրամայում է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովը:










































