iOS 7 օպերացիոն համակարգը կմշակի Activation Lock ծառայությունը, որը կթողարկվի աշնանը: Այն կօգնի զսպել հանցագործությունների աճը, որոնք կապված են սարքերի գողությունների հետ: Ինչպես պատմել է Apple-ի ներկայացուցիչը WWDC 2013-ի համաժողովի ժամանակ, եթե գողացված սմարթֆոնից ողջ տեղեկատվությունը ջնջվել է Find My Phone-ի օգնությամբ, ապա սարքը հնարավոր կլինի օգտագործել միայն Apple ID ծածկանվան և գաղտնաբառի օգնությամբ:
Հակառակ դեպքում սմարթֆոնն արգելափակված կլինի, և գողը չի կարողանա այն օգտագործել:
Անցած տարի Նյու Յորքում գողացված սարքերի թիվն ավելացել էր 9 %-ով այն դեպքում, երբ հանցագործության ընդհանուր մակարդակն ավելացել էր 3 %-ով:











































