Ստամբուլում կկառուցվի աշխարհի ամենախոշոր օդանավակայաններից մեկը՝ «բնության հետ համաձայնեցված»: Այսպես են որոշել կառուցման համար թենդերը հաղթած ընկերությունների խումբը՝ Գեզիի այգին կտրելու կառավարության որոշման դեմ բողոքի ակցիաներից հետո: Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը:
Ստամբուլում 3-րդ օդանավակայանի կառուցման թենդերը հաղթել է Cengiz-Kolin-Limak-Mapa-Kaylon խումբը: Նախատեսվում է, որ օդանավակայանը կընդունի տարբեր տեսակի ինքնաթիռներ և տարեկան կսպասարկի 150 մարդու: Համաձայն հաշվարկների՝ առաջին ուղևորները կարող են օգտվել ծառայություններից արդեն 2016-ին:
«Օդանավակայանը կկառուցվի բնության հետ ներդաշնակության մեջ գտնվելով: Հակառակ դեպքում կարող են գալ Գեզի այգու պաշտպանները և հանրահավաք կազմակերպել»,- թերթը մեջբերում է Limak ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նիհաթ Օզդեմիրի խոսքերը:
Նա ասել է, որ Ստամբուլի նոր օդանավակայանը բոլորին անակնկալի կբերի:









































