Lady Gaga-ն իր ընկերոջը՝ 31-ամյա դերասան Թեյլոր Քինիին խանդում է 40-ամյա Քեմերոն Դիասի հանդեպ:
Դիասը և Քինին այժմ նկարահանվում են «Այլ կին» կատակերգությունում: Դերասանները բավական ժամանակ են անցկացնում միասին, նույնիսկ՝ նկարահանման հրապարակից դուրս: Այս մասին հաղորդում է The Hollywoodgossip-ը:
Բացի այդ, Քինին ֆիլմում համբուրվում և գրկախառնվում է Դիասի հետ: Lady Gaga-ի ընկերների խոսքերով, երգչուհին բավական անհանգստացած է այս առումով:








































