Ջեկի Չանն աշխատում է մյուզիքլի սցենարի վրա, որը պատմում է նրա կյանքի մասին: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Սցենարը հիմնված կլինի «Ես Ջեկի Չանն եմ. Իմ կյանքը շարժման մեջ» (I Am Jackie Chan: My Life in Action) ինքնակենսագրական գրքի վրա, որը հրապարակվել է 1998 թվականին: Հաջորդ տարի հայտնվել է հավելյալ հրատարակություն, որը պատմում է, թե ինչպես է իր կյանքի վրա ազդել «Թեժ ժամ» (Rush Hour) ֆիլմի թողարկումը: Այդ ֆիլմի պրեմիերան կայացել է 1998 թվականին:
Չանի խոսքով՝ ներկայում ինքը ռեժիսոր է փնտրում, որը կզբաղվի մյուզիքլի բեմադրությամբ: Ներկայացումը կպատմի նրա մանկության, պատանեկության, երաժշտությամբ տարվելու մասին: Թե երբ տեղի կունենա ներկայացման պրեմիերան, չի հստակեցվում:









































