ԼՂՀ Ազգային ժողովում մայիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը` «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը նիստին հրավիրված էր հյուրի կարգավիճակով: Քննարկման հիմնական առարկան, ըստ նրա, ԼՂՀ անկախության ճանաչել-չճանաչելն էր, և թե ինչ անել այս փոխված իրավիճակում:
«Իրարամերժ մոտեցումներ կան, ինչը և այն խթանն է, որը ի վերջո կբերի խոսքից դեպի գործ,-«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց Լ. Ալավերդյանը: Նրա կարծիքով՝ փոխված իրավիճակում բավականին լավ պայմաններ են ստեղծվել, որ նախևառաջ փոխվի վերաբերմունքը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ Մադրիդյանն սկզբունքները հնարավոր չէ իրականացնել ռեալության մեջ, դա միայն խճճող հանգամանք է:
«Պետք է հանդես գալ պրոակտիվ առաջարկություններով»,- նշեց Լ. Ալավերդյանը,- ես դեմ եմ, որ Հայաստանն իր անունից հանդես գա, կողմնակից եմ, որ լինի Արցախի նախաձեռնությունը, որին կարող է արձագանքել Հայաստանը: Արցախի հարցով Հայաստանի կողմից որևէ քայլի ձեռնարկումը վնասակար եմ համարում»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































