Փենսիլվանիայի բնակիչ, երկու երեխաների (24-ամյա Արիելի, 11-ամյա Ալեքսի) մայր 45-ամյա Յուլյա Քեյփլսը դոնորներից ամեն ամիս երկու լիտր արյուն է խմում: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Կինն ավելի քան 30 տարի է՝ արյուն է ծծում կամավոր դոնորներից: Գործընթացի ժամանակ նա իր իսկ դիզայնով ստեղծած մանրէազերծ դանակով կտրվածք է անում նրանց վրա ու սկսում սնվել արյամբ: Նա կարծում է, որ ուրիշների արյունը խմելն իրեն պահում է երիտասարդ, առողջ ու էներգիայով լի:
Կինը հայտնել է, որ գիտականորեն արյան մեջ սննդարար բաղադրիչները քիչ են, սակայն հավանաբար դրանում կա արժեք, որը դեռևս բացահայտված չէ:











































