Ռոբ Քարդաշյանի փարթամ մարմին ունեցող հարսնացու Բլեք Չայնայի հագուստը քննադատությունների ալիք է առաջացրել, բայց նրա Instagram-ում հրապարակված լուսանկարներն ավելի քան 70.000 հավանում են ստացել: Այս մասին գրում է telegraf.com.ua-ը:
Այս անգամ Չայնան ընտրել է թեև այս սեզոնին նորաձև, բայց սև-սպիտակ զոլերով կլեշ տաբատ:
Նշվում է, որ չնայած զոլերն ուղղահայաց են, ոչ թե հորիզոնական, Չայնայի կազմվածքի դեպքում այն անհեթեթ է դիտվում: Կերպարը նա լրացրել է փայլուն կաշվե բաճկոնով և սև կարճ տոպով:











































