Համաձայն ավստրալացի գիտնականների կատարած հետազոտության` վերջին տարիներին Խաղաղ օվկիանոսի Սողոմոնյան կղզիախմբից անհայտացել է 5 անմարդաբնակ կղզի, հայտնում է newsru.co.il-ն:
Հետազոտողները հիմնվել են երկրի մակերևույթի 1947-2014 թվականներին կատարված արբանյակային և աերոլուսանկարների ուսումնասիրության վրա: Կղզիների անհայտացման պատճառը համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացումն է: Եվս 6 մարջանե կղզիներ գտնվում են անհայտացման սպառնալիքի տակ:










































