Սիրիացի ընդդիմադիրները Գոլանի բարձունքներում՝ Ալ-Կախտանիում, հարձակվել են կառավարական զորքերի անցակետերի վրա այն պահին, երբ դուրս է բերվել ավստրիացի խաղաղապահների առաջին խումբը: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:
Այս շրջանում բախումները վերսկսվել են մեկ շաբաթ անց այն բանից, երբ գրոհայիններն իրենց վերահսկողության տակ վերցրին «Բրավո» հսկիչ անցակետը՝ իսրայելական և սիրիական զորքերի բաժանարար գծում:
Հունիսի 6-ին զինված գրոհայինները մի քանի ժամով իրենց վերահսկողությունն են հաստատել Ալ-Կունեյթրայի մոտ տեղակայված հսկիչ անցակետում, սակայն Սիրիայի բանակային ստորաբաժանումներին հաջողվել է նրանց դուրս մղել այնտեղից:








































