Անգլիայի Բրիստոլ քաղաքում տեղի է ունեցել հսկայական գրաֆիտիի շնորհանդես, որում պատկերված է բրեյք-դանս պարող Հիսուս Քրիստոսը: Այս մասին հաղորդում է The Daily Mirror-ը:
The Canteen ակումբի մոտ գրաֆիտիի հեղինակը նկարիչ Կոսմո Սարսոնն է: Նկարի ստեղծման համար նրանից պահանջվել է 4 օր: Գրաֆիտիի ստեղծման համար նա ոգեշնչվել է 2004թ. Վատիկանում կայացած միջոցառումից: Այդ ժամանակ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի առջև ելույթ է ունեցել բրեյք-դանս ոճով պարողների խումբ:
The Canteen-ի ներկայացուցիչ Ջեյմի Փայքը նշել է, որ նկարը խորհրդանշում է այն ամենը, ինչով պետք է հպարտանա Բրիստոլը, մասնավորապես՝ կրոնական հանդուրժողականություն, մշակութային բազմազանություն և ստեղծագործական պատմություն:
Առաջիկա երկու տարիներին Սարսոնի ստեղծագործությունը կզարդարի Բրիստոլը:








































