Ստամբուլի դատարանի շենքի մոտ անհայտ անձը փորձել է գնդակահարել թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Գործակալության տվյալներով` դատարանի շենքում տեղի է ունեցել Դյունդարի գործով չորրորդ նիստը, ով մեղադրվում է լրտեսության մեջ: «Ընդմիջման ժամանակ Ջան Դյունդարը դուրս է եկել փողոց: Այդ պահին անհայտ անձը 3 անգամ կրակել է լրագրողի վրա: Դյունդարը չի տուժել, սակայն դատական գործընթացը լուսաբանող NTV հեռուստաալիքի մեկնաբան Յագիզ Շենկալը թեթև վիրավորվել է»,- ասված է գործակալության հաղորդագրությունում:
Ոստիկանները ձերբակալել են հարձակվողին, իսկ մեկնաբանը տեղափոխվել է հիվանդանոց:









































