Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն իրականում չի նվազում, այն մնում է մոտավորապես նույն մակարդակի վրա, ինչ 2011-ի դեկտեմբերին: Այս մասին հայտնում է Forbes-ը: Լրագրողը հայտնում է, որ Ռուսաստանին վերաբերող տեղեկություններում նշվում են Պուտինի վատթարացող դիրքերի մասին վկայող սոցհարցումների արդյունքների մասին:
Լրագրողը ներկայացնում է վերջին հետազոտությունների և հարցումների սխեմաների օրինակները: Նա հավելում է, որ իրականությունն իրականություն է, և հարկ չկա խոսել Պուտինի վարկանիշի կտրուկ անկման մասին: «Եվ չնայած հավանական է թվում, որ Պուտինի դիրքերը կշարունակեն դանդաղորեն թուլանալ ամիսների, նույնիսկ տարիների ընթացքում, ռուս նախագահը դեռևս «քաղաքական դիակ» չէ»,-եզրափակում է լրագրողը:









































