Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կրկին վնասվածք է ստացել։ Կիսապաշտպանը վնասել է ծունկը, գրում է Sky Sports-ը։
Ապաքինման համար ֆուտբոլիստին անհրաժեշտ է 2 ամիս։ Այսպիսով՝ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնությունը։
Հիշեցնենք, որ Գյունդողանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթի»-ն։









































