Սպիտակ տանն անհանգստացած են Նելսոն Մանդելայի առողջական վիճակով և մաղթում են նրան շուտափույթ ապաքինում: Այս մասին, ինչպես փոխանցում է ITAR-TASS-ը, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին:
«Նախագահը, առաջին տիկինը և մենք բոլորս Սպիտակ տանն անհանգստացած ենք Նելսոն Մանդելայի առողջական վիճակով և ցանկանում ենք նրան շուտափույթ ապաքինում»,- ասել է նա:Սպիտակ տան ներկայացուցիչը Մանդելային անվանել է «հարավաֆրիկյան, աֆրիկյան և համաշխարհային պատմության մեջ մեծ կարևորություն ներկայացնող անձ»:
Քարնիի խոսքերով՝ Օբաման Մանդելայի հետ հանդիպել է, երբ դեռ սենատոր էր, իսկ մի քանի տարի առաջ առաջին տիկին Միշել Օբաման տեսնվել է ՀԱՀ նախկին նախագահի հետ այդ երկիր կատարած այցի ժամանակ:
ՀԱՀ առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մադելայի առողջական վիճակը մնում է ծանր, սակայն կայուն: 94-ամյա Մանդելային հոսպիտալացրել էին անցած շաբաթ՝ թոքային ինֆեկցիայի կրկնման պատճառով: Ապարտեիդի ռեժիմի օրոք 27-ամյա բանտարկության ժամանակ նա հիվանդացել էր տուբերկուլյոզով:
Անցած տարվա դեկտեմբերից Խաղաղության Նոբելյան մրցանակակիրն արդեն 4-րդ անգամ է հիվանդանոց ընկնում՝ թոքերի հետ կապված խնդիրների պատճառով:









































