Թուրքական Haber 7 լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են, որ նախորդ տարվա օգոստոսից մինչ այժմ ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 1172 անդամի:
Ընդգծվում է, որ թուրքական բանակը հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի 2144 դիրքերի: 1172 գրոհայիններից 807-ը սպանվել են Սիրիայում, իսկ մնացած 365-ը՝ Իրաքի հյուսիսում:
Թուրքիայի զինված ուժերը երեկ նույնպես հարվածել են Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին և ոչնչացրել 20 զինյալի: Հարվածը հասցվել է ի պատասխան Թուրքիայի Քիլիս նահանգի վրա հրթիռների արձակման:








































