ԱՄՆ Պետդեպը հետաքննություն է սկսել ամերիկյան դեսպանությունների աշխատակիցների դեմ, որոնք կասկածվում են սեռական և այլ հանցագործությունների մեջ: Դրանք կատարվել են արտերկրում՝ հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Ջոն Պսակին: Այս մասին փոխանցում է BBC-ն: Հետաքննությունը սկսվել է CBS հեռուստաալիքով ցուցադրված ռեպորտաժից հետո:
Մասնավորապես, խոսքը Բեյրութի անվտանգության սպայի մասին է, որը ծաղրել է իր կողմից որպես անվտանգության աշխատակից վարձված օտարերկրացիներին: Հեռուստասյուժեում պատմվել է նաև Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների կողմից թմրանյութերի վաճառքի մասին: Հաղորդվել է նաև այն մասին, որ Պետդեպի անվտանգության ծառայության աշխատակիցները արտասահմանյան պաշտոնական ուղևորությունների ժամանակ օգտվել են մարմնավաճառների ծառայություններից:
Բելգիայում ԱՄՆ դեսպան Հոուարդ Գաթմանն արդեն անհիմն է անվանել մեղադրանքները, թե ինքն իբր մարմնավաճառներ է բերել նստավայրի մոտ գտնվող այգի, թեև նրա անունը ռեպորտաժում չի նշվել:






































