France Presse գործակալության փոխանցմամբ` Կանադայի Ալբերտա շրջանում շուրջ 100 հազար մարդ փախել է կրակից, հինգշաբթի հայտնել են տեղական իշխանությունները:
Մարդիկ Ֆորտ Մակմյուրեյ քաղաքի շրջանից գնում են 300 կմ հեռավորության վրա գտնվող Լակ լա-Բիշ քաղաք, որտեղ ժամանել են արդեն հազարավոր փախստականներ: Ավտոմեքենաները երկար խցանումներ կազմած կանգնում են կրակով բռնկված անտառի եզրով անցնող ճանապարհին:
Կանադայի կառավարությունը Ալբերտա շրջանում հայտարարել է արտակարգ դրություն:









































