Աշխարհի մինչև 20 տարեկանների ամենատաղանդավոր կիսապաշտպաններից մեկը` Ալեն Հալիլովիչը առաջարկներ է ստացել Անգլիայի և Գերմանիայի առաջատար ակումբներից:
«Ստույգ առաջարկներ ունենք երկու անգլիական և երկու գերմանական ակումբներից: Ամռանը «Բարսելոնա»-ի հետ կնստենք բանակցությունների սեղանի շուրջ: Մեր պահանջները պարզ են` պետք է բավականաչափ խաղաժամանկ ստանալ կատալոնական ակումբում»,- Mirror-ը մեջբերում է երիտասարդ ֆուտբոլիստի գործակալի խոսքերը:
Նշենք, որ Հալիլովիչի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում են «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:









































