BBC-ի համաշխարհային ծառայության ֆինանսավորումը 2014-ին կհասնի 381 մլն դոլարի: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Հաջորդ տարվանից ծառայության գործունեության համար միջոցները կհատկացնի ոչ թե Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը, այլ հենց BBC-ն՝ այն գումարներից, որոնք կորպորացիան ստանում է երկրի բնակիչների վճարներից:
Այսպիսով՝ նախորդ շրջանի համեմատ համաշխարհային ծառայության ֆինանսավորումը կաճի 8 մլն դոլարով:









































