Thursday, 04 06 2026
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել

Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր «Փոքր Մհեր» կրթահամալիրի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Փոքր Մհեր» կրթահամալիրի 15-ամյակի առթիվ հյուրընկալել է կրթօջախի աշխատակազմին և սաներին: Միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և «Փոքր Մհեր» կրթահամալիրի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Ըստ այդմ համագործակցություն կծավալվի ռազմահայրենասիրական դաստիարակության ավելի բարձր մակարդակ ապահովելու, ռազմագիտական մասնագիտությունների հանդեպ դպրոցականների հետաքրքրությունը ձևավորելու, դպրոցականներին զինվորական ծառայության նախապատրաստման, ինչպես նաև դպրոցականների կողմից նախնական զինվորական պատրաստության առարկայի գծով կրթօջախի ռազմամարզական համալիրում գործնական պարապմունքների իրականացման և մի շարք այլ ուղղություններով:

Շնորհավորելով «Փոքր Մհեր» կրթահամալիրի 15-ամյակի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր ձեռքբերումներ է մաղթել սաներին, նաև համոզմունք է հայտնել, որ պատանի հայկազուններն իրենց վարքով ու կերպով կհասնեն այնպիսի հաջողությունների, որ «Փոքր Մհեր»-ում սովորելը և հայկազունի համազգեստ կրելը դառնա յուրաքանչյուր հայ պատանու երազանքը:

«Երբ ստեղծվում էր «Փոքր Մհեր» կրթահամալիրը, բոլորիս երազանքն էր, որ ունենայինք ազգային մտածելակերպով ու ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված հայրենասեր երեխաներ, ովքեր հետագայում պետք է դառնային մեր երկրի ու պետության արժանավոր քաղաքացիները: Կրթահամալիրն արդեն 15 տարեկան է ու այդ տարիների ընթացքում բազմաթիվ սաներ է ճանապարհել մեծ կյանք, ովքեր այսօր իրենց օրինակով ապացուցում են, որ դարձել են մեր երազած արժանավոր քաղաքացիներն ու մեր երկրի պաշտպանները: Եվ շատ հպարտ եմ, որ ունենք նման սերունդ: Ու համոզված եմ և վստահ, որ կրթահամալիրում այսօր սովորող երեխաները նույնպես դառնալու են մեր երկրի ու մայրաքաղաքի արժանի զավակները: Նաև շնորհակալություն եմ հայտնում կրթահամալիրի աշխատակազմին՝ մեծ նվիրումի համար: Համոզված եղեք, որ ձեր կողքին ունեք բարեկամներ, և մենք շարունակելու ենք աջակցել կրթահամալիրի զարգացման հետագա ծրագրերի կյանքի կոչման հարցում: Սիրելի հայկազուններ, մեր երկրի վաղվա տերը դուք եք և դրա համար միշտ լավ սովորեք, որ մենք միշտ հաղթանակներ ունենանք»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով կրթահամալիրի 15-ամյակի առիթով կազմակերպված ընդունելության և համագործակցության ընդլայնման համար՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար Արման Միրզոյանն էլ ամփոփել է անցած 15 տարիների ձեռքբերումներն ու նկատել, որ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությունն իսկապես ծառայում է իր նպատակին, ինչի վառ ապացույցը կրթօջախն ավարտած սաների հաջողություններն են ռազմական ոլորտում:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի 15-ամյա հոբելյանի առթիվ, կրթահամալիրի կայացման գործում ունեցած մեծ ներդրման, սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու, երեխաների կրթությանն ու դաստիարակությանը նպաստելու, ՀՀ զինված ուժերը բանիմաց զինվորներով ու սպաներով համալրելուն աջակցելու համար «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Գևորգ Մալխասյանը, տնօրենի պաշտոնակատար Արման Միրզոյանը, տնօրենի տեղակալներ Դիանա Դավթյանն ու Նարա Դավթյանը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ Ոսկան Մարգարյանը և հայոց լեվի ու գրականության ուսուցչուհի Նարինե Առաքելայնը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Կրթահամալիրի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:
Գերազանց առաջադիմության, ռազմամարզական գիտելիքների, կազմակերպչական ձիրքի, օրինակելի վարքի և կազմակերպվող միջոցառումներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով էլ պարգևատրվել են կրթօջախի մի շարք սաներ:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի խորհրդի որոշմամբ կրթահամալիրի զարգացման գործում զգալի ներդրման, հայրենասիրական դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ պարգևատրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի «Հայկազունական Փառք» մեդալով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում