Կորեաների միջև բանակցությունները կասեցնելու տեղեկությունից անմիջապես հետո կապուղին ընդհատել է աշխատանքը: Այս մասին հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրին:
«Մենք փորձել ենք առավոտյան ժամը 9-ին զանգահարել, սակայն Հյուսիսը չի պատասխանել զանգին»,- ասել է կառավարության ներկայացուցիչը:
Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև կապուղին արգելափակվել էր այս տարվա մարտի 11-ին և կրկին սկսել աշխատանքը հունիսի 7-ին՝ երկու երկրների միջև բանակցություններ անցկացնելու պայմանավորվածությունների հաջորդ օրը: Երեքշաբթի Հյուսիսային Կորեան միակողմանիորեն կասեցրել է իր պատվիրակների մեկնումը Սեուլ՝ ներկայացուցիչների թիվը նվազեցնելու Հարավային Կորեայի որոշման պատճառով:
Վեց տարում առաջին անգամ կողմերը նախարարական մակարդակով պետք է այսօր և վաղը հանդիպեին:










































