«1990 թվականի հոկտեմբերին 21-ին Սուրիկ Խաչատրյանը իր նմանների հետ խաբեությամբ առևանգում է, ապա նաև գազանաբար Գորիսում գտնվող մի շենքում խոշտանգում մեր ազատա-մարտի նվիրյալներից մեկին՝ այդ ժամանակ ՀՅԴ մարտական ջոկատի հրամանատար Լեռմենտ Սարգսյանին և ինձ: Նրանք մեզ գազանաբար խոշտանգելուց հետո մոտ 30 ժամ պահում են այդ մասնավոր բանտում և սահմանամերձ բնակիչների ոտքի կանգնելուց հետո և ներքին գործերի նախարար Կառլոս Ղազարյանի միջամտության արդյունքում ստիպված մեզ ազատ են արձակում: Այդ ոճրագործության համար Գորիսի ներքին գործերի բաժին ենք ներկայացրել համապատասխան հայտարարություններ և բացատրություններ, բայց անցած ավելի բան 22 տարվա ընթացքում այդ ոճրագործությունների համար Սարիկ Խաչատրյանը չի կրել պատասխանատվություն»,- «Առավոտ»-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 90-ականների գործունեությունն Է ներկայացրել Գորիսի նախկին քաղաքապետ Աամվել Հարությունյանը:
Իրենց խոշտանգելու պատճառը Գորիսի նախկին քաղաքապետը պայմանավորում Է Գորիսում ահի մթնոլորտ ստեղծելու Ա. Խաչատրյանի մտադրությամբ:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:







































