Saturday, 11 05 2024
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի
Հետևանքը տխուր կլինի. եկեղեցին լեգիտիմացնում է պետության միջամտությունը իր գործերին
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար

Ջիպերով գեներալները պետք է շրջանառությունից դուրս գան. հասարակությունը պետք է անհապաղ պահանջներ դնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

– Ստեղծված իրավիճակում (նկատի ունեմ քառօրյա պատերազմը և դրա հետևանքները) Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկ արվեցին՝ ըստ երևույթին աշխատանքը ոչ պատշաճ կատարելու պատճառով: Պարոն Ասատրյան, ի՞նչ եք կարծում՝ տնտեսական ճակատում ինչպիսի՞ բացթողումներ կան և ովքե՞ր պետք է իրենց բացթողումների համար պատասխանատվություն կրեն:

– Սա ավելի շուտ քավության նոխազ դարձնել է, խնդիրը համակարգային է: Այս համակարգը լավը չէ, հոգնած, ձանձրացած է: Մարդիկ իսկապես հոգնել են, ու նայելով նրանց դեմքին՝ տեսնում ես, որ դժկամությամբ են իրենց պարտականությունները կատարում. հավասարապես բոլորին է վերաբերում: Ռազմական կառույցների հետ շատ քիչ առնչություն ունեմ, բայց ամեն անգամ տեսնում եմ գեներալիտետի հղփացած վիճակը, որն ուղղակի անտանելի է: Ու բոլորս գիտենք՝ դա սիմվոլիկ զինվորի բերանի հացն է, զինվորի ապահովությունն է. բոլորս հասկանում ենք՝ վերից վար կոռումպացված է, ինչպես ամբողջ մեր համակարգն է:

20-22 տարի մենք շանս ունեինք ինչ-որ խնդիրներ լուծելու, ակնհայտ է, որ չենք արել: Իհարկե, ամեն ինչ իդեալական չէր լինելու, դա 94-96թթ. արդեն հասկանալի էր, բայց եկեք հասկանանք մի պարզ ճշմարտություն՝ այդ սերունդը շատ մեծ ջանք դրեց և ունեցանք հաջողություններ: Դրանք ամբողջական չէին, բայց ամրագրվեցին: Համարում եմ, որ զինադադարը եղել է իմ սերնդի մեծագույն նվաճումը, որին պետք է հաջորդեր տնտեսական ակտիվ առաջխաղացումը: Մենք ակտիվ ենք եղել, մեր պատկերացումները մեր ապագայի մասին որակապես տարբեր էին: Մենք մտածում էինք, որ եկել է խաղաղությունը, պետք է այնպես անենք, որ ստեղծագործ հայ ժողովուրդը ստեղծի, արարի, զարգացնի: Իհարկե, շատ խնդիրներ կային, և ինչ-որ խնդիրներ լուծվում էին:

Սակայն վերջին 10-15 տարիների ընթացքում որևէ խնդիր չդրվեց: Մենք ունեցանք տնտեսական վերելքի շրջան, բայց դա փոխանակ ուղղվեր որակական տեղաշարժերի, կոռուպցիոն ուղիով գնաց: Ինչ-որ պաշտոնյաներ սկսեցին ուղղակի կեղեքել, կյանքի նորմ դարձրեցին կոռուպցիան: Համակերպվեցին նրա հետ, որ պաշտոնյաները պետք է անձնական բիզնեսներ զարգացնեն, մինչդեռ դա բոլորիցս էին տանում: Երկնիշ տնտեսական աճը ոչ թե այդ սերնդի պաշտոնյաների գործունեության հաջողությունն էր, այլ նախորդ սերնդի ներդրման հետևանքն էր, նախկինում արված բարեփոխումների, զինադադարի, դա մեր հասարակության նվաճումն էր: Բայց ինչ-որ մարդիկ որոշեցին ի շահս իրենց օգտագործել: Դրանից հետո եկավ ինչ-որ հանգստության փուլ. ակնհայտ կոռուպցիան իր տեղը զիջեց, հավանաբար հնարավորությունների բացակայության պարագայում, բայց կյանքի նորմ է դարձել, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է մեծահարուստներ լինեն: Մոդելն էր էդպիսին: Այդ մոդելն արդեն իրեն սպառել է: Ընդ որում՝ վաղուց էինք խոսում այդ մասին, ուղղակի նախկինում, որ ասում էինք, այդքան սուր չէր ընդունվում: Իբրև մարդ, իբրև քաղաքացի շատ դժվար է մատնանշել ամենաթույլ տեղը, որն է՝ ռազմաճակատը, որ սա կարող է այսպիսի հետևանքների բերել, վտանգավոր թեմա է:

– Համաձա՞յն եք, որ այս փտած համակարգը, այնուամենայնիվ, բաղկացած է պաշտոնյաներից և անձերից, մենք կարող ենք չնշել անուններ, բայց պաշտոնյաները…

– Ես կրկնում եմ՝ համակարգային փոփոխություններ են պետք: Նախևառաջ քաղաքական համակարգը պետք է փոխվի, ինչ-որ խոսում ենք տնտեսության մասին, նույնը կարող ենք ասել քաղաքական կյանքի մասին. բացարձակ մենաշնորհ. իշխանությունը զավթել է մի ուժ, որը մոտ չի թողնում որևէ մեկին, գիտեք՝ ընտրություններն ինչպես են անցկացվում՝ ուժով, փողով, թաղի խուժանով սեփական վերարտադրություն է: Քաղաքական դաշտում մրցակցությունը բացառվում է: Գալիս ես խորհրդարան. ամենաարտառոց բանը, որ խայտառակություն է, չի կարելի այսպիսի խորհրդարան ունենալ՝ այս սկզբունքներով ձևավորված: Անհատներն են որոշում՝ իրենք կլինեն, թե չէ: Իսկ հիմքում, կարծում եմ, կոռուպցիան է, հավանաբար փողն է, այլ կերպ չես կարող հասկանալ, թե կոնկրետ անձինք, որոնք ոչ մի գործառույթ չունեն, խորհրդարանում ոչ մի անելիք չունեն, ինչու հայտնվեցին ադտեղ: Պետք է ճեղքվի: Հաջորդը՝ գործադիր իշխանությունը պետք է մաքրվի: Ինտելեկտը չի վերացել Հայաստանից: Ամբողջ աշխարհի զարգացումն ապահովում է նոր սերունդը՝ նոր, որակյալ կրթություն ստացած երիտասարդները, փորձենք գնահատել՝ ինչքան ունենք մենք որակյալ կրթություն ստացած երիտասարդներ, քանի՞սն են կառավարությունում, իշխանությունում. իշխանության մոտ չեն թողնում, որովհետև այդ կոռումպացված համակարգի էությունն է դա, մրցակցություն թույլ չեն տալիս: Դրա համար այնտեղ այնպիսի անձինք են, որոնք որևէ որակ չունեն:

– Ի՞նչ եք կարծում՝ արդյոք մեր կառավարությունում գտնվող անձանց IQ-ն կբավարարի՞ այս խնդիրներին դիմագրավելու համար:

– Ես չեմ ուզում որևէ անհատի գնահատական տալ, այնտեղ ձգտող էլ կա, լավն էլ կա, ինտելեկտուալներ էլ կան, բայց համակարգն այնպիսին է, որ ամենաբարձր ինտելեկտի տեր անձնավորությունը չի կարող այսօրվա այս կառավարությունում կամ խորհրդարանում աշխատել, որովհետև այդ ինտելեկտը պետք է ծառայի կոնկրետ խնդիրների լուծմանը: Այդ զարգացումը, պոռթկումը, ձգտումները չեն ընդունում, համակարգն է այդպիսին: Մի բուրգ է կառուցվել, որտեղ մեկն է մտածում՝ առաջինն է մտածում, երկրորդը, երրորդը մտածելու իրավունք չունեն: Խնդիրներ ունենք, բայց քանի դեռ առաջին դեմքը չի խոսում դրանց մասին, ընդհանրապես ընդունված չեն:

Այս ամենը տիրում է բոլոր ոլորտներում. դիվանագիտությունը. մենք հիմա հասկացանք, որ հեղինակազրկել ենք Հայաստանի Հանրապետություն անվանումը, և նույնիսկ ակնհայտ դեպքերում մեր ձայնը կորցրել ենք: Այդ արժեզրկումը մի քայլով չի: Տեսնում եք՝ ակնհայտ է, որ քառօրյա պատերազմում նախահարձակ է եղել Ադրբեջանը, բայց ամբողջ աշխարհը լուռ մնաց: Որովհետև ՀՀ հեղինակությունը այնքան ցածր է, որ ոչ ոք կամ շատ քչերն են այս խնդիրը դնում: Եթե այպիսի մի բան լիներ ուրիշ երկրում… բայց մեր դաշնակից Ռուսաստանն անգամ ծպտուն չհանեց: Բնական է, որ Ռուսաստանն իր շահերն ունի, բայց ՀՀ-ն այնքան արժեզրկված է… Պարզվում է, որ մենք մեկ դեսպան անգամ չունենք, մենք իբրև հարկատու հսկայական միջոցներ ենք վճարում, բայց մի տեղ ասեք, որ ՀՀ ներկայացուցիչը խնդիր բարձրացրեց:

Եկեք տարբերենք այն, ինչ անում է հասարակությունը, և այն, ինչ անում է պետությունը: Բացահայտվեց նաև հասարակության առողջ վերաբերմունքը՝ հայրենասիրությունը, որը մեզանից պաշտոնական գետնի վրա հանել էին, այդ տերմինը դուք երբևիցե լսե՞լ եք, նման դրսևորում տեսե՞լ եք, պաշտոնական, քաղաքական հատվածում չկար, բայց պարզվեց՝ հասարակության մեջ, երիտասարդության մեջ կա: Ամենասարսափելին այն է, որ մենք կորուստներ ենք կրել: Խնդիրը պետք լինի հնարավորինս նվազեցնելը: Համակարգը այնպիսին պետք լինի, այն ամրությունը տա, որ այդ պոռթկումը, այդ նվիրումը շատ արդյունավետ լինեն: Մենք այսօր վճիռներ պետք է կայացնենք: Բայց ցավով պետք է նշեմ, որ նույնիսկ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իշխանության վերաբերմունքը չփոխվեց, ընտրություններ եղան. մի անգամ թույլ տվեք մտածել, որ ավելի օրինական, ավելի արդար են… Ապրիլյան դեպքերից հետո պետք է փոխված լինեին, բայց, ցավոք, այդպես չէ: Ի դեպ, չեմ հիշում, որ մի պաշտոնյա տեղին և հստակ արտահայտություն աներ, սպասում էին՝ առաջին դեմքն ինչ կասի: Խորհրդարան ունենք, կառավարություն ունենք, ամեն մեկը պետք է խառնվեր, բայց ծպտուն չհանեցին:

Ցավոք, չէի ասի, որ վերաբերմունքը փոխվել է, և արդեն փոփոխությունները տեղի են ունեցել. ամենակարևորը՝ վերաբերմունքը չի փոխվել:

– Ամենահրատապ քայլերը որո՞նք են, որ հենց այսօր անհրաժեշտ են:

– Բոլոր ոլորտներում վճիռներ պետք է կայացվեն: Տրամաբանորեն կարելի է ասել՝ քանի որ լարվածությունը գալիս է ճակատից, պետք է առաջինը ճակատի խնդիրները հստակ դրվեն՝ զինվորների մատակարարման, նրանց համար հնարավորինս անվտանգության համակարգերի ձևավորման, ես ռազմական գործիչ չեմ, շատ բան չեմ հասկանում, բայց հասկանում եմ, որ եթե այնտեղից է առաջին հարվածը գալիս, ռեսուրսների զգալի մասը պետք է ուղղել այնտեղ, կարգուկանոնն այնտեղ պետք է լինի: Էդ ջիպերով գեներալները անհապաղ պետք է շրջանառությունից դուրս գան: Առաջնահերթությունն այդտեղ է, և հատված առ հատված գալիս ենք, և ամենաթույլ տեղը «գլուխն» է, այս քաղաքական համակարգի «գլխի վիրահատության» խնդրին ենք հանգում:

Կարծում եմ՝ ապրիլյան այս օրերը դաս էր, հասարակությունը պետք է պահանջներ դնի և գնա փոփոխությունների: Այն համակարգը, որ կար, դա բնակչության 2 տոկոսի համար էր, դա սովորական քաղաքացու համար չէր, սովորական քաղաքացին իր ամենօրյա հոգսերով էր, որի լուծման ձևերը ինչպես կարողացել է, գտել է, հիմնական ձևը փախուստն է, արտագաղթը: Այդ վերաբերմունքը, այդ մթնոլորտը պետք է փոխվի: Պաշտոնյաները պետք է պատասխան տան յուրաքանչյուր քաղաքացու կորստի համար, առաջին հերթին ռազմաճակատի զոհերի համար պետք է պատասխան տան ռազմական ամենաբարձր պաշտոնյաները: Պատասխան պիտի տան ռազմաճակատի զինվորներից մինչև քաղաքացիական կյանքի կորուստների՝ արտագաղթի համար: Արտագաղթը մեզ զրկում է զարգացման հնարավորություններից:

– Ըստ ամենայնի պետք է պետության կառավարման տրամաբանությունը փոխվի:

– Այո՛, մոդելը պետք է փոխվի: Մինչև հիմա հարուստներին էին իշխանության բերում: Բիզնեսմենը դեռ պետական պաշտոնյա չէ, այս ակնհայտ կոնֆլիկտը պետք է լուծվի, այդ մարդիկ պետք է դուրս բերվեն պառլամենտից: Նրանք իրենց դերն ունեն հասարակության մեջ, շատ մեծ դեր ունեն, բայց թող իրենց գործն անեն: Բերեք խորհրդարանը զտենք: Կառավարությունում, գործադիր մարմնում բերեք երիտասարների ներգրավենք, կտեսնեք, որ արդյունքը շատ ավելի լավը կլինի, և շատ բան կփոխվի: Քայլեր պետք է արվեն: Հակառակ դեպքում կմնա նույն վիճակը: Հարցրեք յուրաքանչյուր քաղաքացու՝ կասի, որ վիճակը վատ է:

– 76 տոկոս աղքատություն կա:

– Իսկ աղքատների հասարակությունը շատ քիչ հնարավորություններ ունի: Երբեք հայերն այս աստիճանի աղքատ չեն եղել:

– Այս օրերին արդյո՞ք առողջ տնտեսական արձագանք ստացվեց՝ դոլարի անկում եղավ, տների գների նվազում և այլն:

– Նախ ասեմ, որ տնտեսական կյանքում որևէ բան չի փոխվել: Կա մի երևույթ, որն ինձ անհանգստացնում է. տնտեսական գործոնը շատ թույլ է, մեր տնտեսությունն է շատ թույլ: Կոպիտ համեմատություն անեմ. ասում են՝ մահացածի ջերմաստիճանը չի տատանվում: Մենք նմանվում ենք այդ միջավայրին, որովհետև մեր տնտեսական վիճակն է այդպիսին, այդ պատճառով տեղաշարժ չեղավ: Որևէ երկրում, եթե այսպիսի ցնցում լիներ՝ իհարկե տնտեսության մեջ հետևանքներ կլինեին. մեր տնտեսությունը այնքան է նեղացել, այնքան քիչ են այդ ազատական դրսևորումների հնարավորությունները, մրցակցությունը, որ այդ տատանումները չեն լինում, փոքր շուկաների օրենքներն են այստեղ աշխատում, իսկ դրանք էապես տարբերվում են:

– Այս իրավիճակում հույսի միակ շողը մնում է համազգային մոբիլիզացիան:

– Այո՛, առողջ մոբիլիզացիան, մոբիլիզացիան՝ խնդիրները դնելու և այդ խնդիրները լուծելու: Իշխող քաղաքական ուժը որևէ խնդիր դրե՞լ է: Չի դրել: Բանի պե՞տք է այդ ուժը, իհարկե՝ պետք չէ, ուրեմն բերեք լուծարենք այդ խորհրդարանը, իզուր տեղը մենք՝ հարկատուներս, այդքան մեծ ծախսեր ենք անում, լուծարենք և այդ միջոցներն ուղղենք, ասենք, մեր անվտանգությանը: Եկեք մի քիչ ավելի պահանջկոտ լինենք: Տարբեր պաշտոնյաներ սկսեցին խոսել, որ իրենք ապօրինի ճանապարհով եկամուտներ չեն վաստակել: Եկեք մի օր ցուցակ հրապարակենք, թե այդ մեծ ունեցվածք ունեցող անձինք, պետական պաշտոնյաները ինչքա՞ն հարկ են վճարել, տեսնենք՝ իրենց մասնակցությունը ադեկվա՞տ է այն հարստությանը, որ ունեցել են: Իրենք չեն էլ պատկերացնում, չեն էլ հասկանում՝ ինչ բան է օրինականությունը, ինչ է ոչ օրինական ճանապարհներով միջոցներ կուտակելը:

Բերեք հարկային համակարգը շուռ տանք դեպի հարուստների հարկմանը, ըստ էության հիմնական հարկը սպառողների, սովորական մարդկանց՝ 75 տոկոսի վճարներն են, ցավալիորեն: Հարկային համակարգը բերեք շուռ տանք, որի պարագայում գոնե սոցիալական ծայրահեղ բևեռացում չի լինի: Իսկ Հայաստանը հայտնի է աղքատության մակարդակի, բևեռացման տեսանկյունից, այս տարածաշրջանում առաջին տեղերում ենք: Այսինքն՝ եթե անարդարություն կա, խնդիրները դժվար են լուծվում: Այդ անարդարությունները եկեք վերացնենք, առաջին քայլն անենք, երկրորդն անենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում