Աճուրդի է դրվել աշխարհի խոշորագույն ալմաստներից մեկը՝ 1190 կարատ քաշով։ Աճուրդը կկայանա հունիսի 29-ին։ Sotheby’s աճուրդի տունն ակնկալում է չմշակված Lesedi la Rona («Մեր լույսը») քարի համար, որն ունի թենիսի գնդակի չափ, ստանալ 70 մլն դոլար։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Այն գերազանց է չափի և որակի տեսանկյունից՝ նշում է աճուրդի տան ներկայացուցիչ Դևիդ Բենեթը։
Ալմաստը հայտնաբերվել էր 2015 թվականի նոյեմբերին Բոտսվանայում՝ Lucapa Diamond Company ընկերության կողմից։ Դրա տարիքը գերազանցում է 3 մլրդ տարին։











































