2020-ին Հարավային Կորեան ծրագրում է ստեղծել հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգը՝ Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին դիմակայելու համար: Այս մասին հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի հայտարարությունը:
Համակարգը նախատեսված կլինի հրթիռային և միջուկային հարվածների սպառնալիքի մասին ահազանգելու, ինչպես նաև դրանք ոչնչացնելու նպատակով հարվածներ հասցնելու համար: Այն կներառի հետախուզական արբանյակներ և անօդաչու թռչող սարքեր՝ հրթիռային սպառնալիքների և ռազմական ինքնաթիռների ու նավերի սպառնալիքների հայտնաբերման համար:









































