ԱՄԷ-ի մայրաքաղաքում վաճառքում է հայտնվել աշխարհում ամենաթանկ շարժական տունը: Տեղաշարժման և բնակության համար նախատեսված ոսկեպատ միջոցն արժի ավելի քան 3 մլն դոլար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
ЕleMMent Palazzo-ում կա ընդարձակ ննջասենյակ, 40 դյույմանոց հեռուստացույց, ինչպես նաև՝ բար: 12 մետրանոց ավտոմեքենան կարող է վերածվել բացօթյա տերրասի:
Շարժական տունը կարող է ինքն իրեն լվանալ՝ արաբական անապատի ավազներով ուղևորության օրվա վերջում:
Նշենք, որ նման փոխադրամիջոցները մեծ ժողովրդականություն են վայելում տեղի շեյխերի շրւջանում:










































