Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը Kəpəz TV-ին (Region TV) տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ճակատամերձ գոտում լարվածությունը պահպանվելու է մինչև խաղաղության համաձայնագրին հասնելը:
Հասանովի խոսքերով՝ ճակատամերձ գոտում լարվածությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը չեն լքել «ադրբեջանական տարածքները»:









































