Քյոլնի Նոյմարկ մետրոյի կայարանում տեղադրվել է Գերմանիայում դետեկտիվ գրքերի վարձույթի առաջին ավտոմատ սարքը:
Ցանկացած անձ կարող է մեկ օրով վարձույթով վերցնել դետեկտիվը՝ ընտրելով 800 գրքերից որևէ մեկը: Գրքերի տեսականին ամեն շաբաթ նորացվելու է, հաղորդում է Die Welt-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Բարսելոնում բացվել է Re-Read օգտագործված գրքի գրախանութ:









































