Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Պրահայում ելույթ է ունեցել «Վիշեգրադյան խմբի» ու «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների նիստում, որի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
«Ադրբեջանը շահագրգռված է բանակցային գործընթացի շարունակմամբ: Կայունության ու խաղաղության «ճանապարհային քարտեզը» հստակ է և հենված է միջազգային իրավունքի վրա:
Ադրբեջանը, ինչպես և «Վիշեգրադյան խմբի» ու «Արևելյան գործընկերության» անդամ երկրները, զիջումների չի գնա իր տարածքային ամբողջականության հարցում»,- ասել է Մամեդյարովը:










































