Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկո»-ի նկատմամբ հաղթանակը։
Չնայած 2։1 հաշվով հաղթանակին՝ մյունխենյան ակումբը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, քանի որ առաջին խաղում պարտվել էր 1։0 հաշվով։
« «Բավարիա»-ն արժանի էր եզրափակիչ դուրս գալու։ Դժվար է ընդունել այս արդյունքը։ Բաց թողած գնդակն իսկական անակնկալ էր։
Դա «Ատլետիկո»-ի միակ պահն էր։ Ցավալի է, բայց սա ֆուտբոլ է»,- Լևանդովսկիի խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը։







































