Բելգիայում նոր ահաբեկչությունները հնարավոր են՝ չի բացառում թագավորության անվտանգության ծառայության ղեկավար Յակ Ռաեսը։
«Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է սպասենք հավանաբար ավելի շատ հարձակումների»,- նրա խոսքերն է մեջբերում Belga գործակալությունը։
Միաժամանակ, Ռաեսը չի բացառել բելգիացի ազգայնականների կողմից բռնության ակտերի հնարավորությունը։ «Մենք չենք կարող կույր մնալ»,- ասել է նա։









































