Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Ռուսաստանի ակումբային առաջնությունում ինչպես երկրորդ տուրում, երրորդ տուրում նույնպես ոչ-ոքի է խաղացել:
Մրցաշարի երրորդ տուրում Մկրտչյանը խաղում էր Կարինա Ամբարձումովայի հետ և կիսեց միավորը:
Մկրտչյանը հանդես է գալիս «Յուգրա» ակումբի կազմում, որն ընդհանուր հաշվով հաղթել է «Լադյա»-ին 3,5-0,5 հաշվով և այժմ երկրորդ տեղում է:
Հաջորդ տուրում «Յուգրա»-ն կմրցի մոսկովյան մեկ այլ ակումբի հետ:








































