Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Մարդին նահանգում զինված հարձակում է իրականացվել ոստիկանական տեղամասի վրա:
Հարձակման հետևանքով սպանվել է 1 և վիրավորվել 10 ոստիկան: Նախնական տեղեկություններով՝ հարձակումն իրականացրել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները:









































