Լոնդոնի «Չելսի»-ն շարունակում է հետաքրքրվել «Նապոլի»-ի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով:
Goal.com-ի փոխանցմամբ՝ «Արիստոկրատներ»-ը պատրաստ էին 40 մլն եվրո վճարել և զիջել Ֆերնանդո Տորեսի տրանսֆերն Ուրուգվայի հավաքականի հարձակվողի տեղափոխության դիմաց:
Նեապոլյան ակումբը մերժել է «Չելսի»-ի առաջարկը: Հիշեցնենք, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրվում է նաև Մադրիդի «Ռեալ»-ը:








































