Հրադադարի գործընթացին միացած Սիրիայի բնակավայրերի թիվը հասել է 90-ի՝ ասվում է Սիրիայում հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
ՌԴ ՊՆ տվյալներով՝ երեքշաբթի նման բնակավայրերի թիվը կազմում էր 87։
«Օրվա ընթացքում հրադադարի մասին համաձայնագիր է կնքվել Դամասկոս, Հոմս և Հալեպ նահանգների երեք բնակավայրերի ներկայացուցիչների հետ։ Հրադադարի գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել է 90-ի»,- ասվում է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված փաստաթղթում։
Հրադադարը պահպանող խմբավորումերի թիվն անփոփոխ է մնացել՝ 52։











































