Ինչպես հայտնի է` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատարանը որոշում էր ընդունել՝ բերման ենթարկել նաև Գյումրու նախկին քաղաքագլխին ու նրա ավագ դստերը` Մանյային:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ սակայն Ղուկասյանների ընտանիքն այսօր էլ չի ներկայացել դատարան, փոխարենը վերջիններս բժշկի տված տեղեկանքն են ուղարկել այն մասին, որ հիվանդ են, բուժման ընթացքի մեջ են, որ Վարդան Ղուկասյանի մոտ աղիների խցանում է:
Իհարկե, դատարանը հարցում կանցկացնի «Ճերմակ» հիվանդանոց` պարզելու, թե նման առողջական վիճակով թույլատրելի՞ է արդյոք Ղուկասյաններին հարցաքննել դատարանում կամ ինչքա՞ն կտևի նրանց բուժումը:
Նշենք, որ այսօր հարցաքննվել են էական տեղեկություններ չհաղորդող վկաներ:








































