Stower Energy սթարթափի ամերիկացի մշակողները FlameStower անվանմամբ յուրօրինակ սարք են ստեղծել, որը սովորական խարույկից լիցքավորում է սմարթֆոնը ընդամենը 2 ժամում, հայտնում է hitech-news.ru-ն:
Սմարթֆոնի էներգիայի մատակարարման հիմնական աղբյուրն աշխատում է ջերմաէլեկտրագեներատորով: Գիտնականների խոսքերով` լիցքավորիչն ավելի գործնական և հարմար է, քան արևային վահանակները, քանի որ FlameStower-ը հեռախոսը կարող է լիցքավորել բոլոր եղանակային պայմաններում և օրվա ցանկացած ժամանակ:










































