ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մի շարք անձանց շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի ու արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճաններ:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Արմեն Մելքոնյանին Եգիպտոսի Արաբական Հանրապտությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Միքայել Մինասյանին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հրանտ Պողոսյանին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Լևոն Ամիրջանյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար
Արմեն Եգանյանին Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Լիլոյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական
Սարգիս Ղազարյանին Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Տիգրան Մկրտչյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական
Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Գևորգ Պետրոսյան՝ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար։







































