Եվրահանձնաժողովը մայիսի 3-ին հայտարարել է, որ երեք միլիոն եվրո է տրամադրում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Սիրիայում երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստումն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ միջոցները նախատեսված են «պաշարված, դժվարամատչելի և անբավարար սպասարկվող շրջաններում» երկու միլիոն սիրիացի երեխաների պատվաստելու համար։








































