ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից զանգերի և համացանցային ակտիվության մասին տվյալներ հավաքելու սկանդալային գաղտնազերծումից հետո կարող են նոր աղմկալի բացահայտումներ հայտնվել: Այս մասին АР գործակալությանը տված հարցազրույցում ասել է Guardian-ի թղթակից Գլեն Գրինուոլդը:
Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին սպասվում են բազմաթիվ կարևոր բացահայտումներ:
«Մենք պատրաստել ենք նրանից (ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդեն-1in.am) ստացած փաստաթղթերի հիման վրա տասնյակ նյութեր: Մենք մտադիր ենք ուսումնասիրել դրանք բոլորը՝ մինչև վերջինը»,- հայտարարել է Guardian թերթի լրագրողը:
Նշենք, որ պարբերականն առաջինն էր, որ հրապարակել է գաղտնի տեղեկությունը:







































