Այսօր գիշերը ԱՄՆ-ում հնարավոր կլինի հետևել միստիկական երկնաքարային gamma Delphinids անձրևին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես երեկ հաղորդել է NASA-ն, տվյալ երևույթն իր նկատմամբ հարուցել է մեծ ուշադրություն: Այն առաջին անգամ գրանցվել է 1930թ. հունիսի 11-ին՝ Մերիլենդ նահանգում: Այն ժամանասկ American Meteor Society-ն հայտնել էր, որ իրենք մոտ կես ժամ հետևել են շատ վառ երկնաքարային հոսքի:
Հետագայում նմանատիպ տեղեկություն ոչ մեկի կողմից չի ստացվել, gamma Delphinids ոչ ոք չի տեսել:
Ենթադրվում է, որ անձրևի պիկը, եթե այն տեղի ունենա, կլինի տեղական ժամանակով ժ. 04:30-ին (Երևանի ժամանակով ժամը 12:30-ին):
NASA-ի տվյալով՝ անձրևի արագությունը կարող է կազմել 57 կմ/վ:










































