Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ կգնա նախագահական ընտրությունների և կքվեարկի, ինչպես ցանկացած այլ ընտրող, հաղորդում է Fars-ը:
«Ես և իմ կառավարությունը չենք սատարում ոչ մի թեկնածուի: Ես միայն մեկ ձայն ունեմ և այն կօգտագործեմ, ինչպես բոլորը»,- հայտարարել է նախագահը:
Ավելի վաղ Ահմադինեժադն աջակցում էր իր համախոհ Էֆսանդիյար Ռահիմ Մաշաիին, որին թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին:
Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 14-ին:





































