Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Պաշտոնական. Վարչապետը Հաղթանակի և խաղաղության տոնը նշել է վետերանների հետ

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ դրել անհայտ զինվորի հուշակոթողին։ Կառավարության ղեկավարը դիտել է «Մայր Հայաստան» հուշարձանի առջև կայացած զինվորական հանդիսավոր երթը։ Տիգրան Սարգսյանը ողջունել է և շնորհավորել վետերաններին տոնի կապակցությամբ, ճաշել նրանց հետ դաշտային ճաշարանում։

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը հայտնել է. «Շատ ուրախ եմ, որ այն վետերաններն, ովքեր այսօր մասնակցում են տոնակատարությանը, երջանիկ են: Նրանց աչքերում տեսնում եմ ուրախ տրամադրություն, հիշողություններ, հաղթանակներ, ու այս ամենը հաղորդվում է մեզ և մեր ապագա սերունդներին, սա ամենակարևորն է»: Վարչապետը նշել է. «Մենք առավելագույնը պետք է անենք, որ հոգանք նրանց առողջական, սոցիալական և տնտեսականխնդիրները»:

Խոսելով Շուշիի ազատագրման խորհուրդի մասին` վարչապետը նկատել է, որ Արցախյան հերոսամարտում Շուշիի ազատագրումը դրական ազդակ է հաղորդել մեր հաղթանակներին: Տիգրան Սարգսյանն ասել է նաև, որ Հայրենական պատերազմի վետերանները և Ղարաբաղում զոհված ազատամարտիկների ընտանիքները պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում:
Այնուհետև, վարչապետը մեկնել է Վանաձոր շնորհավորելու նաև վանաձորցի վետերեններին հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակի հուշարձանի մոտ, որից հետո վարչապետը մասնակցել է վետերանների պատվին տրված ճաշին:

Վարչապետը շնորհավորելով Հայրենական պատերազմի վետերաններին` պատմել է, որ իր հայրն էլ է Վանաձորից զորակոչվել ռազմաճակատ և կռվել է բելոռուսական ճակատում: Տիգրան Սարգսյանը վերհիշել է հոր պատմությունը, ով համարում էր, որ մայիսի 9-ը հայ ժողովրդի հպարտության տոնն է: Վարչապետը նշել է, որ իրենց ընտանիքում ընդունված է հատուկ նշանակություն տալ այս տոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում