Իրանի նախկին առաջին փոխնախագահ Մուհամմադռեզա Արեֆը հրաժարվել է հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցությունից: Այս մասին հայտում է CNN-ը:
Երեկ էլ ընտրություններից իր թեկնածությունը հանելու մասին էր հայտարարել Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ղոկամ Ալի Հադադ-Ադելը: Այսպիսով՝ ընտրությունների մասնակցության թուլտվություն ստացած 8 թեկնածուներից արդեն երկուսը դուրս են եկել նախընտրական պայքարից:
Արեֆի խոսքերով, որը փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է Մուհամմադ Խաթամիի նախագահության երկրորդ ժամկետում (1997-2005), ինքը որոշել է իր թեկնածությունը հանել նախկին նախագահի հետ զրույցից հետո, որի հետ նա ընկերական հարաբերությունների մեջ է։
«Երկուշաբթի երեկոյան ես հանդիպեցի Մուհամմադ Խաթամիի հետ և որոշեցի, որ իմ մասնակցությունն ընտրություններին օգտակար չի լինի համընդհանուր բարեփոխումների համար»,- Արեֆի խոսքերն է մեջբերում CNN-ը:









































