Հունիսի 11-ի առավոտյան Ստամբուլում Թասքիմ հրապարակից ցուցարարներին ցրելու համար ոստիկաննները կիրառել են արցունքաբեր գազ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, իրավապահ մարմինների աշխատակիցները զրհատեխնիկայի միջոցով քանդել են ցուցարարների կառուցած պատնեշները հրապարակում և Գեզի այգում:
Բազմաքանակ ցուցարարները դիմադրություն ցույց չեն տվել ոստիկաններին: Հաղորդվում է, որ հատուկ գործողությանը մասնակցել են հարյուրավոր ուժայիններ:










































