Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հասարակական տրանսպորտի շարժակազմերի տեխնիկական վիճակը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 28 արձանագրություն: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մայրաքաղաքում վերականգնվել և փոխարինվել են բացակայող ճանապարհային նշանները, շարունակվում են գծանշման աշխատանքները, ինչպես նաև երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները և ուսումնասիրել բոլոր տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը:

«Քաղաքային տրանսպորտի բոլոր երթուղիներում որևէ տեսակի տեխնիկական խափանում բացառելու և առկա պայմաններում Երևանի բնակիչների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստուգել բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը: Իհարկե, Երևանի տրանսպորտի հիմնախնդիրն այս քայլով չի լուծվի, բայց մեր առաջին ու կարևոր խնդիրը պետք է լինի առկա տրանսպորտային ցանցի միջոցով մեր բնակիչների անվտանգ տեղաշարժի ապահովումը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հավելել է, որ այս հարցի առնչությամբ բազմիցս հայտարարել է, որ քաղաքային երթուղիների ցանցի բարելավման հարցը ժամ առաջ պետք է լուծել, և անհրաժեշտ են համալիր մոտեցումներ ու համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Քաղաքապետը տրանսպորտի վարչությանը հանձնարարել է նաև ՃՈ հետ քննարկել և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի հետ միասին վարչական շրջանում գտնվող տուն-ինտերնատի հարակից հատվածում կազմակերպել և կահավորել հասարակական տրանսպորտի կանգառագոտի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում