Ներդրողներն առանց խանդավառության են արձագանքել ծրագրային մշակողների համար ամեն տարի Սան Ֆրանցիսկոյում անցկացվող համաժողովում այս տարի Apple-ի ներկայացրած նորույթներին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը երեկ NASDAQ բորսայում առևտրային օրվա ավարտին ընկել է 0.66%-ով՝ հասնելով 438.89 դոլարի:
Նշենք, որ համաժողովին տեխնոլոգիական հսկան ներկայացրել է iTunes Radio երաժշտական ծառայությունը, Mac համակարգիչների համար X Mavericks օպերացիոն համակարգը, iOS 7 բջջային օպերացիոն համակարգը, ինչպես նաև էներգաէֆեկտիվ MacBook Air նոթբուքերը:










































