Մայիսի 15-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի N զորամասում ժամկետային
Զինծառայող Լյուքս Ստեփանյանին սպանած Դավիթ Խաչատրյանի եղբայրը` Վարդան Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բազմիցս նշել է, որ իր եղբոր զենքի վրա ինչ-որ դետալ է պակաս եղել, ինչի մասին նաև տեղյակ են եղել սպայական կազմը, հրամանատարները:
Թերթը Նոյեմբերյանի N զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանից հետաքրքրվել է, թե արդյոք զորամասի զենքերից դետալներ են պակասել:
«Ոչ, նման բան չկա»,-կտրուկ պատասխանել է հրամանատարը: Բայց, չնայած դրան, «Ժողովուրդ»-ը ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Պողոսյանից տեղեկացել է, որ կրակոց արձակած զենքն ուղարկվել է փորձաքննության: Ավարտից հետո կպարզվի՝ զենքից դետալի պակասը կարող էր կրակոցի պատճառ դառնալ, թե ոչ:







































