Ջեյսոն Ֆերմանն առաջադրվել է ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդակցությունների խորհրդի նախագահի պաշտոնում: Նա կփոխարինի Ալեն Քրյուգերին, հաղորդում է ITAR-TASS-ը:
Նախագահ Օբաման 42-ամյա Ֆերմանին անվանել է «իր սերնդի ամենափայլուն տնտեսական ուղեղներից մեկը»:
«Չնայած մեր տնտեսությունն աճում է, դեռևս միջին դասին պատկանող շատ ընտանիքներ զգում են, որ ավելի ու ավելի շատ են աշխատում, սակայն, միևնույն է, չեն հասցնում: Տնտեսական անհավասարությունը դեռևս աճում է մեր հասարակությունում: Շատ երեխաներ են ապրում աղքատության մեջ»,- ասել է Օբաման:






































